Անձրևացման սարքի աշխատանքի փորձարարական հետազոտումը

Հեղինակներ

  • Է.Պ. Աշչիյանց

Բանալի բառեր-:

անձրևացման սարք, ելք, ճնշում, ոռոգվող տարածքի շառավիղ, ոռոգման ինտենսիվություն, թեքման անկյուն

Ամփոփում

Հոդվածում ներկայացված են մեր կողմից մշակված անձրևացման սարքի աշխատանքի փորձարարական հետազոտությունների արդյունքները: Սարքը տարբերվում է կոնստրուկցիայի պարզությամբ և աշխատանքի հուսալիությամբ: Հետազոտությունների ընթացքում բացահայտվել են սարքի փողերի թեքման անկյունների թվային արժեքները, որոնց դեպքում ապահովվում են ոռոգման տարածքի ընդգրկման առավելագույն շառավիղը և ոռոգվող մակերեսի անձրևացման լավագույն աստիճանը։ Ստացվել են որոշ տեխնիկական կախվածություններ, որոնք բնութագրում են անձրևացման սարքի աշխատանքը ջրի` 15 մ-ից պակաս ճնշման պայմաններում:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-16

Թողարկում

Բաժին

Ագրարային ճարտարագիտություն