ԽԱՂՈՂԻ ՏՆԿԱՐԿՆԵՐԻՑ ԱԶՈՏԻ, ՖՈՍՖՈՐԻ ԵՎ ԿԱԼԻՈՒՄԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕՏԱՐՈՒՄԸ ՀՈՂԱՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԵՎ ՑԵԼ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Հեղինակներ

  • Ս.Ս. Հարությունյան Լ.Գ. Մաթևոսյան

Բանալի բառեր-:

խաղող, սորտ, հիմնական սննդատարրեր, արտադրական օտարում, սև ցել

Ամփոփում

Արմավիրի մարզի Տալվորիկ համայնքի խաղողի Կանգուն և Հաղթանակ սորտերի տնկարկներում 2018-2020 թթ. ուսումնասիրվել է վազերի կողմից հիմնական սննդատարրերի արտադրական օտարումը հողապահպանման սև ցել համակարգում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ Կանգուն սորտի 7 տ/հա բերքի և վեգետատիվ զանգվածի դեպքում օտարվում են 35 կգ N, 9 կգ P2O5 և 34 կգ K2O, իսկ Հաղթանակ սորտի 10 տ/հա բերքի և վեգետատիվ զանգվածի դեպքում՝ համապատասխանաբար 49, 15 և 67 կգ:
Սև ցելի պայմաններում տեղի են ունենում սննդատարրերի ոչ արտադրական կորուստներ, ինչը պետք է հաշվի առնել պարարտանյութերի
չափաքանակները որոշելիս:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-13