ԾԱՆՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՀԱՑԱՄԹԵՐՔԻ ՍՊԱՌՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ

Հեղինակներ

  • Դ.Ա. Պիպոյան, Ա.Ս. Աբրահամյան, Ա.Ս. Հովհաննիսյան

Բանալի բառեր-:

հաց, լավաշ, ծանր մետաղներ, ռիսկի գնահատում, ներգործություն

Ամփոփում

Հացամթերքում ծանր մետաղների մնացորդային քանակությունը որոշելու և օրական ընդունումը գնահատելու համար կատարվել է Երևանում իրացվող հացի (ցորենի բարձր տեսակի ալյուրից թխված) և լավաշի նմուշառում: Հետազոտության ընթացքում հացի և լավաշի միասնական նմուշներում (յուրաքանչյուրը՝ բաղկացած 18 ենթանմուշից) հայտնաբերված յոթ
ծանր մետաղների կոնցենտրացիաները չեն գերազանցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները, իսկ օրական ընդունման չափաքանակը՝ միջազգային առողջապահական ուղեցուցային արժեքները: 

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-09