ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒ ԿԱՊԻԿՆԵՐԻ ՊԱՍՏԵՐԵԼՈԶՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Հեղինակներ

  • Հ.Հ. Սարգսյան, Մ.Ա. Սարգսյան

Բանալի բառեր-:

պաստերելոզ, կապիկ, համաճարակ, տնտեսական վնաս, շիճուկաբանական տիպ

Ամփոփում

Առաջին անգամ Երևանի կենդանաբանական այգում ուսումնասիրվել է կապիկների պաստերելոզի համաճարակաբանական վիճակը: Հարկ է նշել, որ պաստերելոզի տեղաճարակային բռնկմանը նպաստել են կենդանաբանական այգու կլիմայական պայմանները: Ըստ ուսումնասիրությունների՝ վարակը տարածվել է ոչ միայն վարակակիր կենդանիների, այլև վարակված ջրի և կերի միջոցով: Պաստերելոզով հիվանդ կապիկներից անջատված հարուցիչների վարակունակությունը որոշվել է կենսաբանական մեթոդով. փորձարկված սպիտակ մկների մահացության ցուցանիշը կազմել է 83,3 %: Api 20 NE թեստի միջոցով հայտնաբերվել են §A¦ և §D¦ շիճուկաբանական տիպերը, իսկ հատուկ միջոցառումներով կանխվել է վարակի հետագա
տարածումը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-07