ՀԱՎԻ ՄՍԻՑ ԱՊՈՒԽՏԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ

Հեղինակներ

  • Ա.Լ. Դաշտոյան, Է.Լ. Սահակյան, Ք.Հ. Ղարիբյան

Բանալի բառեր-:

հավի միս, սպիտակ գինի, ապուխտ, քրքմածաղիկ, հասունացում

Ամփոփում

Ապուխտները համային, սննդային և էներգետիկ հատկությունների շնորհիվ լայնորեն օգտագործվում են սննդի մեջ: Հայաստանում դրանք արտադրվում են հիմնականում խոզի, հավի և հազվադեպ` հորթի մսից:
Մեր ուսումնասիրությունների նպատակն է արտադրությունում օգտագործել հավի մսեղիքի այն հատվածները, որոնք վերամշակման ընթացքում կորցրել են ապրանքային տեսքը և այլևս վաճառքի ենթակա չեն: Որպես հավելում՝ օգտագործվել են քրքում և սպիտակ գինի, որոնց շնորհիվ բարձրացել են պատրաստի մթերքի ֆիզիկաքիմիական և զգայաբանական հատկությունները, իսկ նոր տեխնոլոգիայի կիրառումը հնարավորություն է տվել կրճատել արտադրական ծախսերը։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-04