ՀՀ մարզերի և առանձին տարածաշրջանների դասակարգումն ըստ խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելյոզի տարածվածության և վարակվածության աստիճանի

Հեղինակներ

  • Г.А. Манукян

Բանալի բառեր-:

бруцеллез, эпизоотическая ситуация, классификация, распространение, заболеваемость

Ամփոփում

Հետազոտությունների արդյունքում բացահայտվել է ՀՀ մարզերի և առանձին տարածաշրջանների անապահովության աստիճանը խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելյոզ հիվանդության նկատմամբ: 2010-2014 թթ. տվյալներով՝ խոշոր եղջերավոր կենդանիների բրուցելյոզը լայն տարածում ունի Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի մարզերում, նշանակալի
է Սյունիքի, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու մարզերում, չափավոր է Վայոց ձորի մարզում, սահմանափակ է Տավուշի մարզում: Բրուցելյոզի առաջացման և տարածման պատճառների ուսումնասիրությամբ հաստատվել է, որ շատ դեպքերում այն պայմանավորված է հակաբրուցելյոզային և այլ միջոցառումների որակով: Բրուցելյոզի համաճարակաբանական բնույթի վրա
ազդում է նաև մարդու կենսագործունեությունը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-04

Ինչպես մեջբերել