ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՆՄԱՆ (ՄԹԵՐՄԱՆ) ԱՐԺԵՇՂԹԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄՈԴԵԼ

Հեղինակներ

  • Ա.Ե. Ոսկանյան

Բանալի բառեր-:

իրացում, արժեշղթա, գնումներ, մեծածախ շուկա, հավաքման կետեր

Ամփոփում

Կազմակերպչական ենթակառուցվածքների ձևավորումը և զարգացումը դիտարկվում է որպես Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքի գնման և իրացման արդյունավետության բարձրացման միջոց:
ՈՒսումնասիրվել են գործող սխեմաները, բացահայտվել դրանց բացասական հետևանքները: Առաջարկվում է Հայաստանում ներդնել գյուղմթերքի գնման և իրացման հստակ ու կանոնակարգված մոդելներ, մասնավորապես՝ գյուղատնտեսական մեծածախ շուկաների ձևավորում և դրանց օրենսդրական բազայի ապահովում՝ հաշվի առնելով գյուղացիական տնտեսությունների և սպառողների շահերը:
«Երևանի մեծածախ շուկա» ծրագիրը կարող է իրականացվել 2020-2022 թթ.: Այն կներառի մեկ մեծածախ շուկա՝ մոտ 7-8 ընդունման կետերով: Ներդրումների վերադարձը կարելի է ակնկալել 12-15 տարի հետո:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-03