ԿԱՐՏՈՖԻԼԱՏՆԿԻՉԻ ԿԼՈՐ ՀԱՏՎԱԾՔՈՎ ՄԵՏԱՂԱՁՈՂԵ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹԱՍՆՈՒՑԻՉ-ՇՆԵԿԻ ՈՐՈՇ ՊԱՐԱՄԵՏՐԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Հեղինակներ

  • Շ.Մ. Գրիգորյան, Ա.Վ. Ալթունյան, Ա.Ս. Գրիգորյան

Բանալի բառեր-:

կլոր հատվածք, շնեկ, պարամետրեր, կարտոֆիլատնկիչ, պարարտանյութացան ապարատ

Ամփոփում

Երկշարք կարտոֆիլատնկիչ որոշ մեքենաներում պարարտանյութի համար նախատեսված բունկերում բացակայում է շնեկ-սնուցիչը, ինչի հետևանքով բունկերի հատակում կուտակված պարարտանյութի որոշակի քանակություն մատուցվում է ձեռքով։
Ձեռքի աշխատանքը բացառելու և գործընթացը մեքենայացնելու համար առաջարկվում է տեղակայել աջ և ձախ ընթացքով շնեկ-սնուցիչ։ Սնուցիչի կառուցվածքը պետք է բացառի պարարտանյութի զանգվածի խտացումը, այսինքն՝ ապահովի դրա մշտական խառնումը և «եռման» վիճակը։
Առաջարկվող կլոր հատվածքով մետաղաձողե շնեկ-սնուցիչի և գործածվող թիակավոր շնեկ-սնուցիչի աշխատանքի սկզբունքները տեխնոլոգիապես տարբեր են:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-08-02

Ինչպես մեջբերել

Թողարկում

Բաժին

Ագրարային ճարտարագիտություն